Պատահարներ
Ջերմուկում «Օպել»-ը դուրս է եկել ճանապարհից և 5 մետր գլորվել. Տուժածներ կան
WRed
1 րոպե
319 դիտում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18։02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտ 5 մ և հայտնվել հաջորդ շրջադարձին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս (Ա. Շ., Ռ. Ս., Կ. Հ. և Ա. Շ.) հոսպիտալացվել են Վայքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,179
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
387
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
509
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
888