Պատահարներ

Ակունք գյուղի տներից մեկում գազի բալոնի պայթյունից փլուզում է եղել. կա տուժած

WRed 316 դիտում
Ակունք գյուղի տներից մեկում գազի բալոնի պայթյունից փլուզում է եղել. կա տուժած

Այսօր ԱԻՆ զանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով տունը մասամբ փլուզվել է. առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 
Պարզվել է, որ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով ձևախախտվել են տան (մոտ 100 քմ) կառուցատարրերը, իսկ միջսենյակային պատերը՝ փլուզվել և ձևախախտվել: 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ Մ.Ղ.-ն (ծնված 2006 թ.) հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:  Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանից դուրս բերել գույքը (նյութական արժեքներ և փաստաթղթեր): 



 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250