Քաղաքականություն
Երկրորդ անգամ ինձ վրա հարձակումից հետո մեղադրանքներ էի հնչեցրել ոստիկանության հասցեին,սակայն ոստիկանությունը գործեց պրոֆեսիոնալ. Վարդան Հարությունյան
WRed
192 դիտում
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը, որն օրեր առաջ ահազանգել էր բռնության ենթարկվելու մասին և դրա համար մեղադրել էր դաշնակցականներին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի ընկերներ, երկրորդ անգամ ինձ վրա հարձակումից հետո՝ մի փոքր տաքացած՝ մեղադրանքներ էի հնչեցրել նաև ՀՀ ոստիկանության հասցեին, սակայն գործի ընթացքը ցույց է տալիս, որ ոստիկանությունը արագ արձագանքեց իմ ահազանգին ու իր գործողությունները կատարեց պատշաճ ու պրոֆեսիոնալ։
Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ ՀՀ ոստիկանությանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Առաջնորրդվենք՝ լավին լավ ասելու, իսկ վատը քննադատելու սկզբունքով»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
97
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
173
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
128
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
156