Քաղաքականություն

Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյանի մասին

WRed 1 րոպե 245 դիտում
Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյանի մասին

Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի վերաբերյալ իր հայտարարություններին։ 

 

 

Նշենք, որ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել էր ԲԿ-ում բացահայտած չարաշահումների մասին, եւ իր խոսքում նշել էր․ «Մենք ստուգում ենք 2016-2017 թթ. եւ 2018-ի մի մասը, պատկերացրեք՝ եթե ավելի հետ գնանք, ապա այդ գումարները արդեն հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի…կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական, ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից»։

 

 

Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, հունիսի 7-ին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250