Պատահարներ

Սպանություններ Արմավիրի մարզում

WRed 577 դիտում
Սպանություններ Արմավիրի մարզում

Քիչ առաջ սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ 

 

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։ 

 

Ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքերով «քլունգ», որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250