Պատահարներ

ԱՀԱԶԱՆԳ․ վաճառվում են գողացված աղվեսի ձագեր

WRed 1 րոպե 314 դիտում
ԱՀԱԶԱՆԳ․ վաճառվում են գողացված աղվեսի ձագեր

Առցանց վաճառքի կայքերում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ: Հատկապես, խոսքը գնում է կենդանիների, դրանց արգասիքների, խրտվիլակների ազատ և անթաքույց առք ու վաճառքի գործարքների մասին: Դրանք չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ անտեսվում են նաև իրավապահ մարմինների կողմից:  Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող բազմաթիվ հայտարարությունների: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ ահազանգում և իրավապահ մարմիններին է ներկայացնում փաստեր այդպիսի դեպքերի մասին:  Նշված կայքում հերթական անգամ վաճառվում են վայրի բնության միավոր հանդիսացող և բնությունից գողացված աղվեսի ձագեր:  

 

Նյութի աղբյուրը` Econews.am

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250