Քաղաքականություն
Կոտրել են Ռուսաստանի վարչապետի թվիթերյան էջը
WRed
1 րոպե
305 դիտում
Այսօր անհայտ անձինք կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջն ու այնտեղ գրառում կատարել։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։
Թե ով է եղել կոտրողը, այս պահին էլ դեռ անհայտ է մնում։ ՌԴ իշխանություններն արդեն միջամտել են ու վերականգնել վարչապետի էջը, իսկ կոտրողի թողած հաղորդագրություններն արդեն հեռացված են այնտեղից։
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի վարչապետի թվիթերյան էջը կոտրում են։ Նախորդ անգամ այն կոտրել էին 2014 թվականին ու տեղադրել հրաժարականի մասին տեղեկություններ։ Ապա կոտրողները ավելի էին անլրջացել ու Մեդվեդևի անունից գրել լուսանկարչի կարիերա սկսելու մտադրության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
528
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
307
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,967
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
240