Պատահարներ

Քիչ առա ՊՆ բարձրաստիճան սպան Opel-ով բախվել է շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

WRed 487 դիտում
Քիչ առա ՊՆ բարձրաստիճան սպան Opel-ով բախվել է շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-իցՙ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և վթարի հարևանությամբ գործող առևտրի կենտրոնի աշխատակիցները, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վարորդին տեղափոխել են ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250