Պատահարներ

Աճառյան փողոցում վթարված մեքենան պատգամավորի է սպասարկում. մանրամասներ

WRed 602 դիտում
Աճառյան փողոցում վթարված մեքենան պատգամավորի է սպասարկում. մանրամասներ

 

Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota մակնիշի 015 HH 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Արեն Թեմուրյանի վարած Opel մակիշի 35 MT 453 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Թեմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Պատգամավորը վթարի պահին ավտոմեքենայում չի եղել, և վթարի մեղավորը եղել է իր վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Հիշեցնենքՙ ավելի վաղ հայտնել էինք, որ Aurora News-ը  տեսանյութ է ստացել Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250