Պատահարներ

Մեկ զոհ Վրաստանում. մանրամասներ

WRed 1 րոպե 1,584 դիտում
Մեկ զոհ Վրաստանում. մանրամասներ

РЕН ТВ հեռուստաընկերությանը հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների առաջին զոհի մասին:

Մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: 

 

Թբիլիսիի հիվանդանոցներում շարունակում է մնալ  55 մարդ, որոնք տուժել են նախօրեին Թբիլիսիում ցույցին հաջորդած անկարգությունների հետևանքով:   

Հիշեցնենք՝ կեսգիշերին մոտ ցուցարարները փորձեցին ներխուժել խորհրդարանի շենք, որից հետո ցույցը ցրվեց հատուկ նշանակության ջոկատների կողմից, գործարկվեց ջրցան, բիրտ ուժ:

 

Բախումները շարունակվել են գրեթե ողջ գիշեր։ Ընդհանուր առմամբ տուժել է 240 մարդ: Տարբեր իրավախախտումներով բերման է ենթարկվել 350 ցուցարար: Դեպքերի հետ կապված ՆԳՆ-ն գործ է հարուցել Վրաստանի ՔՕ-ի 225 հոդվածով՝ հասարակական անկարգությունների կազմակերպում, անցկացում ու մասնակցություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250