Պատահարներ

Ավանում ծեծել է եղբոր կնոջը

WRed 1,351 դիտում
Ավանում ծեծել է եղբոր կնոջը

Երեւանում 48-ամյա կինը մեղադրվում է եղբոր կնոջը ծեծելու մեջ։

Դեպքը տեղի է ունեցել Ավան վարչական շրջանում գործող թիվ 170 դպրոցի մոտակայքում։ Նախաքննության վարկածով՝ կինը հարսին մեղադրել է դստեր հասցեին արատավորող տեղեկություններ տարածելու մեջ, վիճաբանել, ապա ծեծել։ Այն է՝ քաշել է մազերից և ձեռքով հարվածել 34-ամյա հարսի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործը քննվում է դատավոր Արմեն Կարապետյանի նախագահությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250