Հասարակություն

Ադրբեջանցի զինծառայող է մահացել. հայտնի չէ կորուստը մարտակա՞ն է, թե՞ ոչ

WRed 1 րոպե 455 դիտում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել. հայտնի չէ կորուստը մարտակա՞ն է, թե՞  ոչ

Հունիսի 22-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։ 

Այս մասին սոցցանցերում գրում են ադրբեջանցի օգտատերերը։ Այլ տվյալներ զինծառայողի մասին առայժմ չկան, հայտնում է «ՌազմԻնֆո»-ն: 

Նշենք, որ անհայտ են Էյվազովի մահվան հանգամանքներն, ըստ այդմ՝ չենք կարող ասել՝ կորուստը մարտակա՞ն է, թե՞  ոչ մարտական: 


Այս մասին որևէ հայտարարություն չի արել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ 

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 16 կորստի մասին, հայտնում է shantnews.am-ը:
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250