Պատահարներ

06-ով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ 60 մետր գլորվելով՝ բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ

WRed 1 րոպե 1,059 դիտում
06-ով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ 60 մետր գլորվելով՝ բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ

յսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, նրա ուղևոր, 12-ամյա Տ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վարորդ Խ. Հովհաննիսյանը մահացել է: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250