Հասարակություն

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները շարժվել են Հայաստան

WRed 1 րոպե 249 դիտում
Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները շարժվել են Հայաստան

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորները տեղափոխվել են Հայաստան: Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ հունիսի 25-ի առավոտյան ժամը 07:00-ին, Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է իր ընթացքը դեպի Հայաստան։

 

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Մասնավորապես, պարզվել էր, որ «Ավազառ բուս» ընկերության պատկանող ավտոբուսում գիրոսկուտեր սարքի մեջ հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին։

 

Հունիսի 24-ի երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է, ուղևորներն էլ ապահովվել են սննդով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250