Հասարակություն

Էրեբունու ոստիկանները մի ողջ զինանոց են հայտնաբերել

WRed 278 դիտում
Էրեբունու ոստիկանները մի ողջ զինանոց են հայտնաբերել

Հունիսի 26-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի կամրջի տակ իրեր է թողնում, խնդրում է՝ ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը կամրջի վերջին հենասյան մոտ՝ խոտածածկ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային երեք պարկ և պայուսակ, որոնց մեջ առկա էին երկու ինքնաձիգ, <<ՏՕԶ>> տիպի հրացան, վեց նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ հինգ փամփշտատուփ, տարբեր տեսակի 15 փամփուշտ, փամփուշտների մետաղյա փակ արկղ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250