Պատահարներ

Հրազդանում՝ կոշկակարի կրպակում ծանոթը դանակահարել է 53-ամյա տղամարդուն

WRed 1 րոպե 453 դիտում
Հրազդանում՝ կոշկակարի կրպակում ծանոթը դանակահարել է 53-ամյա տղամարդուն

Հունիսի 26-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ:

 

Մեկնած ոստիկաններին նա հաղորդում է տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում իր 43-ամյա ծանոթը Հրազդանի Երևանյան փողոցի՝ իրեն պատկանող կոշկակարի կրպակում անհիմն վիճաբանել է և դանակով մեկ անգամ հարվածել թիկունքին:

 

Ծանոթը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250