Պատահարներ

Դանակահարության դեպք Հանրապետության հրապարակի մոտ

WRed 1 րոպե 387 դիտում
Դանակահարության դեպք Հանրապետության հրապարակի մոտ

Հունիսի 29-ին, ժամը 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որին, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, Հանրապետության հրապարակում դանակահարել են:

 

Հիվանդանոց մեկնեց ոստիկանության օպերատիվ խումբը, սակայն տեղափոխվածն ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով, տեղի ունեցածից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց:

Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ հունիսի 28-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, Արամի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած խոհանոցային դանակով տղամարդուն հարվածել է Գյումրիի մի բնակիչ:

Հունիսի 30-ին կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Կատարվում է քննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250