Պատահարներ

Կոտրել են «Գրանդ Քենդի»-ին պատկանող պոնչիկանոցի պատուհանն ու այնտեղից գողացել մի քանի արկղ քաղցրավենիք

WRed 1 րոպե 1,805 դիտում
Կոտրել են «Գրանդ Քենդի»-ին պատկանող պոնչիկանոցի պատուհանն ու այնտեղից գողացել մի քանի արկղ քաղցրավենիք

Երեկ՝ հունիս 30-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Սերգեյ Գազազյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող, Մաշտոցի պողոտա 54 հասցեում գործող, ժողովրդին հայտնի պոնչիկանոցի պատուհանի ապակին և մտել ներս ու այնտեղից հափշտակել մի քանի արկղ տարբեր տեսակի քաղցրավենիք: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոնչիկանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ս. Գազազյանը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոցի տնօրենն է: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250