Հասարակություն

Ինչու են սպանել Մասիվցի Անդիկին. Իրարանցում՝ քրեական աշխարհում

WRed 1 րոպե 13,867 դիտում
Ինչու են սպանել Մասիվցի Անդիկին. Իրարանցում՝ քրեական աշխարհում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Մասիվցի Անդիկ կեղծանունով: Նրա սպանությունը իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում:

 

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են «օրենքով գողերը» և փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարությունյանին: Կարծիքներ են հնչել, որ մասիվցի Անդիկը կասկածելի գործարքների մեջ չի եղել և ավելի շատ անշառ, մաքուր մարդ է եղել, և նրա սպանությունն իսկապես առեղծված է:

Իսկ, ահա, իրավապահ համակարգը, որ 100 հոգով լծվել է սպանությունը բացահայտելու գործին, մտավախություն ունի` եթե բացահայտվի, որ սպանությունը կապ ունի գողական աշխարհում առաջացած հարց ու պատասխանների հետ, ապա հետևանքները կարող են անխուսափելի լինել:

Սակայն այս պահին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ամենահավանական վարկածն այն է, որ սպանությունը կենցաղային խնդրի հետևանք է եղել»:

 

ռավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250