Հասարակություն

Ոստիկաններն անակնկալ այցելել են Արմավիրում հայտնի «Անարխիստ Կարոյի» տուն

WRed 1,221 դիտում
Ոստիկաններն անակնկալ այցելել են Արմավիրում հայտնի «Անարխիստ Կարոյի» տուն

 

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, զննություն են իրականացրել Արմավիր քաղաքի Վ․ Փափազյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 3-ին։ Պարզվել է, որ Արմավիրի ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի էին, և նշված տան բնակիչ 61-ամյա Կարապետ Մ․-ի տան հողամասում հայտնաբերել են մեծ քանակի կանեփի բույսեր, ինչպես նաև չորացված զանգված։ Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կարապետ Մ․-ն Արմավիրում հայտնի է «Անարխիստ Կարո» մականվամբ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250