Պատահարներ

Հրդեհ է բռնկվել հայ-վրացական սահմանին

WRed 1 րոպե 603 դիտում
Հրդեհ է բռնկվել հայ-վրացական սահմանին

Վրաստան-Հայաստան պետական սահմանին՝ Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտներ:

Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկողության տակ է:

«Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում է մինչև 35 հրշեջ-փրկարար: Սահմանի մյուս կողմում մոբիլիզացված են նաև հայաստանան կողմի հրշեջ-փրկարարները»,- այս մասին հայտնում է Aliq.ge-ն՝ հղում տալով ՆԳՆ հայտարարությանը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250