Պատահարներ

Վրաերթ Գեղարքունիքի մարզում. տուժողը 15-ամյա երեխա է

WRed 1 րոպե 493 դիտում
Վրաերթ Գեղարքունիքի մարզում. տուժողը 15-ամյա երեխա է

Այսօր, հուլիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որն անչափահաս է: Նա տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս է։ Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250