Պատահարներ

Երթուղայինների մասնակցությամբ վթար Տիգրան Մեծի պողոտայում

WRed 1 րոպե 2,192 դիտում
Երթուղայինների մասնակցությամբ վթար Տիգրան Մեծի պողոտայում

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես հայտնում է aysor.am-ը` դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող «Bogdan» և թիվ 41 երթուղին սպասարկող «Higer» մակնիշների ավտոբուսներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250