Հասարակություն

Այլ երկրներում Գաբունիայի նման լրագրողներևին արդեն աշխատանքից հեռացրել էին. Պոզներ

WRed 350 դիտում
Այլ երկրներում Գաբունիայի նման լրագրողներևին արդեն աշխատանքից հեռացրել էին. Պոզներ

«Ինձ շարունակում են դիմել, որ ես մեկնաբանեմ «Ռուսթավի-2» ալիքի լրագրողի՝ Պոիտինի հասցեին ասված խոսքերը: Ես հրաժարվում էի մեկնաբանել պարոն Գաբունյայի խոսքերը՝ հաշվի առնելով իրավիճակի լարվածությունը: Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ, որ իմ տեսակետը այդ հարցի վերաբերյալ կասկածի տակ չդրվի»,- այս մասին ասել է ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները:

Նա նշել է, որ իրեն հայտնի բոլոր երկրներում Գաբունյայի նման լրագրողին արդեն վաղուց աշխատանքից հեռացրել էին և դժվար թե հետագայում վերջինս իրեն այլ աշխատանք գտներ:

«Ամեն մարդ ունի իր կարծիքը և իրավունք ունի այն արտահայտելու, բայց նման արտահայտություններ անել, վիրավորել մեկ այլ մարդու իրավունք չունի, առավելևս լրագրողը: Կոնկրետ ինձ համար պարոն Գաբունյան դադարեց լինել լրագրող ոչ թե նրա համար, որ հակառուսական դիրքորոշում ունի, այլ նրա համար, որ նա իրավունք չունի խախտել լրագրության սկզբունքները»,- ասել է Պոզները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250