Պատահարներ

Երևանում շենքի նկուղից 60 շիշ կոնյակ են գողացել

WRed 1 րոպե 385 դիտում
Երևանում շենքի նկուղից 60 շիշ կոնյակ են գողացել

Հուլիսի 6-ին հաղորդվել էր տեխնիկական միջոցներով մուտքի դուռը բացելով՝ Կիեւյան փողոցի մի բնակարանի նկուղից 1980 թվականի արտադրության «Նաիրի» եւ այլ անվանական արտադրության հայկական 60 շիշ կոնյակ գողանալու մասին:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին, ժամը 11-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Արաբկիրի քրեական հետախույզները բերման են ենթարկել Լոռու մարզի Ակոռի եւ Կաճաճկուտ գյուղերի բնակիչներ, 29-ամյա եւ 34-ամյա երկու տղամարդու: Նրանք ներկայացվել են քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250