Պատահարներ
Դավիթաշենում ծառը կոտրվել և ընկել է կայանված մեքենայի վրա
WRed
391 դիտում
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 20:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 9 շենքի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, իսկ ծառի ճյուղերը մասամբ ընկել են մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա (ավտոմեքենան չի վնասվել):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայի վրայից հեռացրել ծառի ճյուղերը, մասնատել ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,239
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
414
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
537
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
912