Հասարակություն

Մեկնարկել են Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները

WRed 311 դիտում
Մեկնարկել են Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները

Աշխատանքներն իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ ընկերության կողմից` Մ2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 219+800-կմ 228 հատվածում (Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատված): Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

«Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝ նշված ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

 

Վերոնշյալ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են փոսերի նորոգման, հարթեցման և նոր շերտի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

 

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250