Հասարակություն

Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն. Ժողովուրդ

WRed 449 դիտում
Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն. Ժողովուրդ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերաց­րեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին:

 

Այս հարցին մշտապես անդրադարձել է նաեւ «ժողովուրդ» օրաթերթը, եւ, ահա, տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում:

 

Այս օրեն­քով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տա­լիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնի­կական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հա­զար դրամ):

Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250