Պատահարներ

Մոսկվայում կրակել են ամուսնալուծված կնոջ հետ հարաբերություն սկսած հայի վրա

WRed 362 դիտում
Մոսկվայում կրակել են ամուսնալուծված կնոջ հետ հարաբերություն սկսած հայի վրա

Մանրամասներ են հայտնի դարձել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունից, որի ժամանակ գլխի, ոտքի և ձեռքի հատվածում վիրավորում էր ստացել ազգությամբ հայ տղամարդ։ 

 

«Московский комсомолец»-ը գրում է, որ 42-ամյա հայը հարաբերություն է սկսել Մոսկվայում բնակվող, ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը քայլեր է ձեռնարկել նրան ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Զույգն ունի մեկ որդի, կինը թույլ չի տվել երեխային հանդիպել հոր հետ:

 

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախկին ամուսինների տան մոտ:

 

«Մոտ ժամը 22.00-ին Արսենը Ելենային (անունները փոխված են) և նրա որդուն ուղեկցել է նրանց տուն: Նա կայանել է ավտոմեքենան շքամուտքի մոտ: 5-րդ հարկում նրանք հանկարծակի հանդիպել են Դանիլին՝ Ելենայի նախկին ամուսնուն: Նա հանել է ատրճանակը և կրակել Արսենի վրա: 

Փամփուշտները դիպել են նրա գլխին, ոտքին ու ձեռքին: Կրակողն արագ փախուստի է դիմել»,- գրել է լրատվամիջոցը:

 

Այս պահին տուժածն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից