Հասարակություն

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չի ունենա ծառայողական ավտոմեքենա

WRed 298 դիտում
Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չի ունենա ծառայողական ավտոմեքենա

Կառավարությունն այսօր հերթական նիստին սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը:

Ըստ որոշման նախագծի՝ մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Արդյունքում, տեսչական մարմինների ղեկավարների թվով 16 տեղակալներ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։

Նախագծով սահմանվում են նաև յուրաքանչյուր տեսչական մարմնի կողմից վերահսկողական և մյուս լիազորություններն առավել արդյունավետ և օպերատիվ իրականացնելու նպատակով օգտագործվող ավտոմեքենաների առավելագույն թիվը:


Ավտոմեքենաների քանակը սահմանելիս իրականացվել է կարիքների գնահատում, հաշվի են առնվել տեսչական մարմինների կողմից փաստացի տնօրինվող ավտոմեքենաների թիվը և տեսչական մարմինների արդյունավետ գործունեության (ստուգումներ, վարույթներ, իրազեկման և կանխարգելիչ այլ աշխատանքներ) համար անհրաժեշտ նվազագույն քանակները՝ հաշվի առնելով նաև տվյալ մարմինների հիմնական մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների կողմից տարբեր վայրերում միաժամանակ իրականացվող գործողությունները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250