Պատահարներ

Արմավիրի մարզում այրվում են ցորենի արտեր

WRed 1 րոպե 640 դիտում
Արմավիրի մարզում այրվում են ցորենի արտեր

Արմավիրի մարզի 2 համայնքում ցորենի արտեր են այրվում: Հրդեհներից մեկը բռնկվել է Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում, երկրորդը՝ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին հարակից տարածքում:

Տարոնիկ համայնքի բնակիչների խոսքով՝ այրվում է մոտ 4 հա տարածք: Նրանք դեպքի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: Կրակից վնասվել են մոտ 10 տարեկան ծառեր, հիմնականում բարդիներ և պտղատու ծառեր:

Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին բռնկված հրդեհն էլ ընդգրկվում է մոտ 3 հա տարածք: Հրդեհի վայրն ամբողջովին ծխապատ է, և բնակիչներին տարածքին մոտենալ չի հաջողվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250