Պատահարներ

Գավառում աղջիկը ժավելի սպիրտ է խմել

WRed 413 դիտում
Գավառում աղջիկը ժավելի սպիրտ է խմել

Գավառ քաղաքում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել. նրան արագ հասցրել են «Գավառ» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասել է, որ աղջկան առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, երբ վիճակը բավարար է եղել, տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ սուր թունավորումների բաժանմունք։ «Առաջին օգնությունը մեզ մոտ է ցուցաբերվել, ամեն ինչ արվել է և մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել հանրապետական հիվանդանոց։ Վիճակը բավարար է եղել»։

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հայտնել են, որ աղջիկը հուլիսի 17-ին ընդունվել է բժշկական կենտրոն, իսկ հուլիսի 18-ին դուրս գրվել։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250