Պատահարներ

Գյումրիում 37-ամյա տղամարդը նախկին զոքանչի տան մոտ կրակոց է արձակել

WRed 307 դիտում
Գյումրիում 37-ամյա տղամարդը նախկին զոքանչի տան մոտ կրակոց է արձակել

Հուլիսի 21-ին, ժամը 19.20-ին, 65-ամյա մի կին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ մոտ ժամուկես առաջ դստեր նախկին ամուսինը իր տան դիմաց զենքով կրակել է:

 

Հաղորդում ստանալուց 10 րոպե անց Շիրակացի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, 37-ամյա նախկին փեսան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ կրակել է օդ: 

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածը ներկայացվել է մարզի քննչական վարչություն: Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250