Հասարակություն

Հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում. Հակոբ Կարապետյան

WRed 284 դիտում
Հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ տրանսպորտի սակագնի թանկացման հարց օրակարգում չկա:

 

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Երևանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»,-գրել է նա:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250