Քաղաքականություն

Ուկրաինա–ԱՄՆ բանակցություններն ավարտվել են․ Զելենսկի

Ofelya 1 րոպե 244 դիտում
Ուկրաինա–ԱՄՆ բանակցություններն ավարտվել են․ Զելենսկի

Ֆլորիդայում  ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունները, որոնք միտված են եղել Ռուսաստանի դեմ արդեն չորս տարի շարունակվող պատերազմի դադարեցման ուղիների որոնմանը։ Այդ մասին ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է Իրանի  վրա։ Միաժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի ևս պետք է ավարտվի, և այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է։


Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ կան նախանշաններ  գերիների փոխանակման հնարավոր իրականացման վերաբերյալ։  Զելենսկին հավելել է, որ Կիևում ակնկալում են գործնական արդյունք։


Միաժամանակ նա հավելյալ մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե բանակցությունները կշարունակվեն արդյոք հետագայում, ինչպես նաև երբ, որտեղ և ինչ ձևաչափով կարող են տեղի ունենալ հետագա հանդիպումները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250