Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական «բոլոլան». ուղևորը վարորդից պահանջում է անջատել հեռախոսը

WRed 1 րոպե 1,603 դիտում

Համացանցում նոր տեսանյութ է տարածվել երեւանյան երթուղային տրանսպորտում վարորդի և ուղևորի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել  որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով. «Իմ հեռախոսն անջատելու հորդորներին ( որոնց սկզբնական մասը ցավոք չկա տեսագրությունում) պատասխանում է «լավ եմ անում խոսում եմ, օրենքը խախտելու համար է, գնա ինչ ուզում ես արա», և, որ ամենահետաքրիրն է՝ ոչ մի կերպ չի ներկայանում: 

 

Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. «այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել» և նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը... Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչև խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է...»,–գրել է օգտատերը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250