Պատահարներ

Նոր Խարբերդում հոսանքահարվելու հետևանքով հղի կին է մահացել

WRed 1,202 դիտում
Նոր Խարբերդում հոսանքահարվելու հետևանքով հղի կին է մահացել

Շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկի բակում հոսանքահարվելու հետևանքով մահացել է 1987թ. ծնված բնակչուհին, որտեղ հայտնաբերել են վերջինիս դին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Հուլիսի 23-ին ժամը 10։40-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ տներից մեկում հոսանքահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 10.15-ին կինը իրենց բակում ջրհորի մեջ եղած հոսանքից հոսանքահարվել է»,-ասաց Գաբրիելյանը:

Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250