Պատահարներ

Գողություն` «Զվարթնոց»-ում. Հավաքարարը օդանավի սրահից ոսկյա թևնոց է «թռցրել»

WRed 1 րոպե 817 դիտում
Գողություն` «Զվարթնոց»-ում. Հավաքարարը օդանավի սրահից ոսկյա թևնոց է «թռցրել»

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թեւնոց:

 

Գողոնն առգրավված է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250