Պատահարներ

Կալանավորվել է Պետերբուրգում հայ վարսահարդարի վրա հարձակման մեջ կասկածվողը

WRed 1 րոպե 344 դիտում
Կալանավորվել է Պետերբուրգում հայ վարսահարդարի վրա հարձակման մեջ կասկածվողը

ՌԴ Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, որը մի քանի անգամ դանակով հարվածել է Հայաստանի քաղաքացուն։ Այս մասին տեղեկացնում է «Բեզֆորմատա»-ն։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Մոյկա78»-ը, ՀՀ 41-ամյա քաղաքացին, որը Պետերբուրգում վարսահարդար էր աշխատում, հոսպիտալացվել էր հուլիսի 20-ին Նաստավնիկների պողոտայի թիվ 38 տնից։ Բժիշկները ախտորոշել էին կրծքավանդակի ու որովայնի խոռոչի ծակող-կտրող վերքեր, վիճակը՝ ծանր։

 

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները կալանավորել են կասկածյալին. 42-ամյա գործազուրկ, նույնպես Հայաստանի քաղաքացի։ Նա ամբաստանվում է այն բանում, որ հուլիսի 20-ին ժամը 2-ի մոտ հանկարծակի ծագած վեճի ժամանակ տուժածին դանակի երկու հարված է հասցրել։

 

Առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու փաստով հարուցվել է քրեական գործ, կասկածյալից ստորագրություն է վերցվել չբացակայելու մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250