Պատահարներ

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում

WRed 783 դիտում
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի և Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ փրկարարները պայքարում են Կոտայքի մարզի Արզնի գյուղի վարչական տարածքում գտնվող այգեգործական ընկերությունում առաջացած խոշոր կրակի տարածման դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մեծ դժվարությամբ են կրակի դեմն առնում, քանի որ տարածքում չոր խոտն այնքան շատ է, որ վայրկյանների ընթացքում կրակը բռնկվում ու տարածվում է։

 

 Կրակի են մատնվել նաև այգոգերծակական ընկերության տարբեր հատվածներում տեղադրված փայտե և երկաթե վագոն-տնակները։ Դրանք ամբողջովին վերածվել են մոխրակույտի։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Հրշեջներն այս պահին կանխել են կրակի տարածումն ու, կարելի է ասել, տիտանական աշխատանքի շնորհիվ մարել այն, սակայն հիմա կատարում են հետախուզական աշխատանքներ՝ պարզելու համար, թե որևէ հատվածում կրակ մնացե՞լ է, թե՞ ոչ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին պարզ չէ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250