Պատահարներ
Արարատի մարզում 06-ն վթարի է ենթարկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
WRed
1 րոպե
329 դիտում
Արարատի մարզում, երեկ ժամը 20։30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ կախվել անդունդի եզրից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մարտական հաշվարկով, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
WRed
5,146
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
WRed
1 րոպե
3,828
«Մոստ տրաքացնելը» տեռոր է․Մելիք Մանուկյանը՝ իր դեմ մահափորձի մասին․«Ժողովուրդ»
WRed
1 րոպե
305
Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանապետերի, եւ «Զվարթնոցի» գծային բաժնի պետին
WRed
1 րոպե
1,329
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
92
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,356
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
448
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
581