Պատահարներ Կարևոր

Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին

WRed 1 րոպե 238 դիտում
Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին, հայտնում է Աթամբաևի շտաբի ներկայացուցիչը:

«Նրանց հետևից այդպես էլ ոչ ոք չեկավ, այդ իսկ պատճառով մենք ենք տարել նրանց իրենց գործընկերների մոտ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Աթամբաևի կողմնակիցները տեսանյութ էին տրամադրել լրատվամիջոցներին, որում գրեթե բոլոր հատուկջոկատայինները վիրակապերով են:

Նրանցից մեկը, ինչպես հաղորդում է աղբյուրը, ենթադրաբար հրամանատարն է, որն ասում է, որ իրենք երդում են տվել պետությանը և ժողովրդին:

«Մենք ծառայում ենք Ղրղզստանի ժողովրդին։ Այս իրավիճակում, եթե ինչ-որ բան սխալ ենք արել, ներողություն ենք խնդրում։ Ներողություն ենք խնդրում ժողովրդից»,- տեսանյութում ասում է տղամարդը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250