Պատահարներ

Սևանի ռեստորաններից մեկում փորձել են կեղծ 500 եվրո իրացնել

WRed 1 րոպե 588 դիտում

Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացվել։ Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանությունը, գլխավոր վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ, պարզեցին դեպքի մի շարք համգամանքներ։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին անձինք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին։ բերման ենթարկվածներից մեկի բնակարանում հայտնաբերվեցին ծխախոտի տուփերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ատրճանակ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Մեկ անձ կալանավորվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250