Սպորտ

Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

WRed 574 դիտում
Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) 5-րդ տուրում սեւերով 35 քայլում պարտության մատնեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ 

 

Չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ։ Արոնյանը 9 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա առաջատարն է։

 

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

 

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։

 

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից