Պատահարներ

Ավտովթար Կոտայքի մարզում. 29–ամյա վարորդը Niva-ով տապալել է էլեկտրասյունը և բախվել ծառին

WRed 420 դիտում
Ավտովթար Կոտայքի մարզում. 29–ամյա վարորդը Niva-ով տապալել է էլեկտրասյունը և բախվել ծառին

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրայր Եսայանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Վանատուր» թաղամասում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: 

 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250