Պատահարներ

Լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում. Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

WRed 550 դիտում
Լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում. Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը, ինչի պատճառով էլ խցանում է սկսվել։ Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, և արդեն խցանումը 2 կողմերից հասնում է մոտ 1 կիլոմետրի։ 

 

Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ բնակիչները ճանապարհը փակել են՝ հայտնելով, որ իրենց համագյուղացուն անհիմն կալանավորել են։ 

 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250