Պատահարներ

Քաղաքացին ինքնավնասվել է՝ կտրելով երակները

WRed 1 րոպե 238 դիտում
Քաղաքացին ինքնավնասվել է՝ կտրելով երակները

Օգոստոսի 16-ին, ժամը 19:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասվել է՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քաղաքացին (Լիլիթ Ա.) ինքնակամ բացել է  ավտոմեքենայի դուռը:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250