Պատահարներ

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքում՝ Սպանդարյան փողոցում

WRed 296 դիտում
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքում՝ Սպանդարյան փողոցում

Օգոստոսի 18-ին` ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Սպանդարյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:22-ին: Այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 8 քմ հատված:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250