Պատահարներ

Volkswagen Tօuareg-ը Կոտայքի մարզում բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ

WRed 1 րոպե 252 դիտում
Volkswagen Tօuareg-ը Կոտայքի մարզում բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Tօuareg» մակնիշի (վարորդ` Կարեն Ջ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ Սոֆի Բ.-ին (ծնված 1984 թ.), վերջիններս հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, իսկ մյուս ուղևորը՝ Արմեն Բ.-ն (ծնված 1986 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր,  այնուհետև տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250