Պատահարներ

«Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է ընդհանուր 21 մլն դրամ գումար. ՀՀ ոստիկանություն

WRed 261 դիտում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների՝ նա, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2008-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում համատիրությունում որպես գանձող տեսուչ է հրամանագրել կնոջը: Սակայն նա երբևիցե աշխատանքի չի ներկայացել և չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները: Այդ պարտականությունները նրա փոխարեն հանձնարարվել է կատարել համատիրության մյուս աշխատակիցներին:

Համատիրության նախկին նախագահը գանձումների բաժնի նախկին պետի հետ, կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով և դրանք հաստատելով՝ կազմել են աշխատաժամանակի կեղծ հաշվարկի ամսեկան տեղեկագրեր: Դրանց հիման վրա յուրացման եղանակով հափշտակել է կնոջ անվամբ հաշվարկված աշխատավարձերի և պարգևավճարների առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 21.127.000 դրամ գումարը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250